Ավելորդ քաշը 21-րդ դարի մարդկանց ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ այն կարող է տարբեր առողջական խնդիրների պատճառ դառնալ կամ ուղղակի անհարմարություններ առաջացնել։ Շատերը նիհարելու համար առաջարկում են տարբեր դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար:
Ավելորդ քաշից ազատվելու խորհուրդներ
inch.am-ը ներկայացնում է խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք աստիճանաբար ազատվել ավելորդ քաշից՝ առանց խիստ դիետաների, տարբեր դեղամիջոցներ օգտագործելու կամ ձեր մարմինը լրացուցիչ սթրեսների ենթարկելու:
Արագ նիհարելու միջոցներ 2021
- Սնվեք հաճախակի և փոքր չափաբաժիններով
Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, բայց համեմատաբար փոքր բաժիններով: Փոքր չափաբաժիններով սնունդն ավելի լավ է մարսվում, իսկ երկար ժամանակ քաղցած մնալու դեպքում սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլև կգիրանաք։ - Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե
Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է: Մեր ուղեղը նշանակալիորեն չի զգում ափսեների միչև եղած տարբերությունը, սակայն մեկ ափսե ուտելուց հետո հագեցվածության ազդակներ է տալիս: Արդյունքում մենք ավելի շուտ ենք հագենում, քիչ ուտում և նիհարում: - Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդ
Անհրաժեշտ չէ ամբողջովին փոխել ձեր սննդակարգը, դա կարող է նույնիսկ ստրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ փոխարինիչներով, օրինակ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. երե օրինակ 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ: Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ: - Նույնիսկ ամենաօգտակար սնունդը կերեք փոքր բաժիններով
Ամենաչգիրացնող սնունդը չափից շատ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարել, այլև հակառակ ազդեցությունն ունենալ: Մի կին նիհարելու համար սնվել է միայն յոգուրտով և մրգային աղցանով, սակայն նիհարելու փոխարեն ավելի է գիրացել: Պատճառը հետևյալն է. յուրաքանչյուր անգամ սնունդ ընդհունելիս նա կերել է 6 բաժին յոգուրտ և 1 աման մրգային աղցան: Մրգերը պարունակում են բավականին մեծ քանակությամբ շաքար, իսկ յոգուրտի 6 բաժինը պարունակում է մոտ 600 կիլոկալորիա: Ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ - Նախաճաշին նապատվությունը տվեք սպիտակուցներին
Նախաճաշի կերակուրն ընտրելիս նախապատվություն տվեք սպիտակուցային սննդին։ Միևնույն քանակությամբ օգտագործելու դեպքում սպիտակուցային սնունդը ավելի շատ է հագեցնում սովի զգացումը: Արդյունքում դուք ստանում եք անհրաժեշտ էներգիա, մնում կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ ունենում և արդյունքում նիհարում: - Պատրաստեք ավելի շատ ապուրներ
Ապացուցված է, որ եթե օրինակ նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ, օգտագործեք նաև կոշտ սնունդ ատամների և մարսողական համակարգի առողջությունը պահպանելու համար: - Կերեք ավելի քիչ տեսակի կերակուրներ
Եթե ուզում եք նիհարել, սեղանին միաժամանակ մի դրեք մեծ քանակությամբ տարբեր կերակուրներ, այլապես ձեզ մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը փորձելու և արդյունքում ավելի շատ կուտեք: Մյուս կողմից պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով, ձեր օրգանիզմին անհրաժեշտ է նաև ուտեստների զանազանություն: - Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնամթերք
Կաթից պատրաստված մթերքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որն օգնում է օրգանիզմից ավելորդ յուղերի դուրսբերմանը և նպաստում ձեր նիհարելուն: - Կարգավորեք ձեր քունը
Առողջ քունը առողջ լինելու կարևորագույն պայմաններից է։ Խուսափեք ուշ ժամերին կամ քիչ քնելուց, խանգարված քնի ռեժիմը ոչ միայն նպաստում է գիրացնալուն, այլև բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ։ - Շատ շարժվեք
Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում, ուստի քայլեք, վազեք, պարեք, շատ զբոսնեք և կտեսնեք զգալի արդյունք: Կարող եք ձեր առօրյա գործերն անելիս մեքենայով տեղաշարժը փոխարինել ֆիզիկական ակտիվությամբ, օրինակ՝ անգլերենի պարապմունքի գնացեք ոչ թե հասարակական տրանսպորտով, այլ ոտքով կամ հեծանիվով։ - Զբաղվեք Սպորտով
Սպորտով զբաղվելը նպաստում է օգանիզմի ավելորդ յուղերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը, ազդելով նաև պարապմունքներից հետո: Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը և դուք նիհարում եք: